ՌԴ–ն Ուկրաինայի հարցով ՄԱԿ–ի նոր բանաձև պատրաստելու հիմքեր չի տեսնում. Պոլյանսկի

Դմիտրի Պոլյանսկի
Ռուսաստանն ուզում է, որ Ուկրաինային արևմտյան զենք մատակարարելու հարցը քննարկվի ՄԱԿ–ի հարթակում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանը հիմքեր չի տեսնում Ուկրաինայի հարցով ՄԱԿ–ի նոր բանաձև նախապատրաստելու համար։ ՌԻԱ Նովոստիին այս մասին ասել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին։

«Դրա համար որևէ հիմք չենք տեսնում», – ասել է Պոլյանսկին`նշելով, որ նոր բանաձևի վերաբերյալ գաղափարներ ևս չկան։

Նրա խոսքով` հակամարտության սկզբում ՌԴ–ն սեփական բանաձևն էր առաջարկել, որը միայն մարդասիրական ասպեկտներ էր պարունակում, սակայն նույնիսկ դա էր անընդունելի արևմտյան երկրների համար։
Պոլյանսկու խոսքով` Ռուսաստանն ուզում է, որ Ուկրաինային արևմտյան զենք մատակարարելու հարցը քննարկվի ՄԱԿ–ի հարթակում, բայց Արևմուտքը հրաժարվում է «հայելու մեջ նայել»։
ԵՄ–ն պետք է պատրաստ լինի փոխհատուցել Կիևին տրվող ԱՄՆ օգնությունը, եթե այն կրճատվի. Բորել
Ռուսաստանն ավելի վաղ ՆԱՏՕ-ի երկրներին բողոքի նոտա էր հղել Ուկրաինային ռազմամթերք մատակարարելու համար։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշել էր, որ ցանկացած բեռ, որն Ուկրաինայի համար նախատեսված ռազմամթերք կպարունակի, Ռուսաստանի համար օրինական թիրախ կդառնա։ ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունում հայտարարել էին, որ ՆԱՏՕ-ի երկրները, Ուկրաինային ռազմամթերք մատակարարելով, կրակի հետ են խաղում։