ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանն առաջարկներ է պատրաստել ԵԱՏՄ երկրների միջև գիտական ոլորտում համագործակցությունն ընդլայնելու համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը Գիտության և կրթության նախագահական խորհրդի նախագահության նիստում։
«Մենք խոսում ենք տնտեսության առաջատար ոլորտներում գիտատեխնիկական լուծումների մշակման, իրականացման գործում ուժերը միավորելու և Եվրասիական տնտեսական միության ընդհանուր աշխատաշուկայում որակյալ կադրերի ավելի արդյունավետ վերապատրաստման մասին»,- նշել է Մեդվեդևը։
Նա ընդգծել է, որ անհրաժեշտ է որքան հնարավոր է շուտ՝ մինչև այս տարվա վերջ, դրանք ներկայացնել ԵԱՏՄ գործընկերների քննարկմանը։
Ռուսաստանը 2023 թվականին նախագահելու է Եվրասիական տնտեսական միության մարմինները։