«Քաղաքացիական պայմանագիրը» նոր պատգամավոր ունի

Տիգրան Պարսիլյան
Պատգամավորական մանդատը թափուր էր մնացել Մաթևոս Ասատրյանի մահվան պատճառով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նոր պատգամավոր ունի։ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստում պատգամավորական մանդատը տրվել է Տիգրան Պարսիլյանին։
«Թափուր մանդատը տրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Տիգրան Սերյոժայի Պարսիլյանին»,– ասված է արձանագրության մեջ։
Նշենք, որ պատգամավորական մանդատը թափուր էր մնացել Մաթևոս Ասատրյանի մահվան պատճառով։
Ասատրյանը հանկարծամահ էր եղել նոյեմբերի 6–ին։
Տիգրան Պարսիլյանը պատգամավորական երդում կտա ԱԺ–ի` նոյեմբերի 14–ի լիագումար նիստի ժամանակ։