ՆԳՆ ոստիկանության բաժիններից մեկի ղեկավարը կաշառք է առաջարկել այլ ստորաբաժանման ծառայողին

Ոստիկաններ
Ծառայողական քննությամբ ձեռք բերված փաստաթղթերի հիման վրա ՀՀ գլխավոր դատախազությունում և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումներից մեկի ղեկավարը մեկ այլ ստորաբաժանման ծառայողին կաշառք է առաջարկել իր ղեկավարած ստորաբաժանումում ծառայության ընդունելու համար։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։
«ՀՀ ՆԳՆ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում իրականացված ծառայողական քննությամբ պարզվել է, որ ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումներից մեկի ղեկավարը, օգտագործելով պաշտոնեական լիազորությունները, այլ ստորաբաժանման ծառայողի առաջարկել է 300 000 դրամ կաշառքի դիմաց ծառայության ընդունել իր ղեկավարած ստորաբաժանումում, ինչին վերջինս համաձայնել է»,–նշված է հաղորդագրության մեջ:
Ստորաբաժանման ղեկավարը կազմակերպել է ծառայողի հրամանագրման գործընթացը:
Ծառայողական քննությամբ ձեռք բերված փաստաթղթերի հիման վրա ՀՀ գլխավոր դատախազությունում և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Երկու ոստիկան մեղադրվում են 150 000–ական դրամ կաշառք վերցնելու համար