ՀՀ ՊՆ–ն չի մեկնաբանում Ֆրանսիայից զրահամեքենաների մատակարարման հարցը

Սոցիալական ցանցերում տեղեկություններ են տարածվել, որ Փոթիում են գտնվում Ֆրանսիայից բերված զրահամեքենաները, որոնք նախատեսված են Հայաստանի համար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանում ֆրանսիական «Բաստիոն» զրահամեքենաների` Հայաստան մատակարարման մասին լուրերը:
Սոցցանցերում և Telegram ալիքներում հայտնվել են Վրաստանում գտնվող ֆրանսիական զրահամեքենաների լուսանկարներ, նշվում է, որ դրանք ուղևորվում են Հայաստան:
«Բացի պաշտպանության ոլորտում Հայաստանի և Ֆրանսիայի համագործակցության վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություններից և հայտարարություններից, այս պահին լրացուցիչ տեղեկատվություն չենք կարող տրամադրել»,– Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։
Նշենք, որ զրահամեքենաների մատակարարման մասին տեղեկատվությունը բաց աղբյուրներում սկսել է շրջանառվել դեռևս այս տարվա մայիս–հունիս ամիսներին։