ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik․ ՀՀ ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը տարածաշրջանում առկա իրավիճակըքննարկել է Սիրիայի հայ համայնքի ներկայացուցիչների և հոգևոր հայրերի հետ։ Նա այդ մասին գրել է ֆեյսբուքյան էջում։
Հանդիպումը կայացել է Սիրիայում Հայաստանի դեսպանատանը։
«Քննարկեցինք տարածաշրջանում առկա իրավիճակը, ինչպես նաև ընդգծեցինք Հայաստանի առջև կանգնած արտաքին և անվտանգային մարտահրավերների հաղթահարման շուրջ բոլորիս ջանքերի մեկտեղման անհրաժեշտությունը»,- շեշտել է Արշակյանը։
Նրա խոսքով` այցի ընթացքում նախատեսվում են նաև մի շարք պաշտոնական հանդիպումներ։
Նշենք, որ Սիրիա է մեկնել ոչ միայն ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը, այլ ԱԺ պատվիրակությունը, որի կազմում են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Ռուստամ Բաքոյանը, Շիրակ Թորոսյանը և Արեն Մկրտչյանը։