Գրիգոր Մինասյանն Աթենքում քննարկել է ՀՀ-ում ընթացող սահմանադրական բարեփոխումները

Գրիգոր Մինասյանն Աթենքում հանդիպել է կազմակերպության ղեկավար Սփիրիդոն Ֆլոգաիտիսի հետ
Կազմակերպությունը պատրաստ է աջակցություն ցուցաբերել շարունակվող բարեփոխումներին՝ գործընթացն ավարտին հասցնելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik․ Հանրային իրավունքի եվրոպական միջազգային կազմակերպությունը պատրաստ է աջակցել ՀՀ-ում սահմանադրական բարեփոխումներին։ Արդարադատության նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ նախարար Գրիգոր Մինասյանն Աթենքում հանդիպել է կազմակերպության ղեկավար Սփիրիդոն Ֆլոգաիտիսի հետ և քննարկել հնարավոր աջակցությանը վերաբերող հարցերը։
Նախարար Մինասյանը ներկայացրել է արդարադատության ոլորտի բարեփոխումների օրակարգը: Պայմանավորվածություն է ձեռքբերվել, որ նախարար Գրիգոր Մինասյանը 2024թ.-ի հունվարին Պորտուգալիայում կմասնակցի EPLO-ի տնօրենների խորհրդի միջոցառմանը, որտեղ կներկայացնի Հայաստանում ընթացող սահմանադրական բարեփոխումների ընթացքը:
Գրիգոր Մինասյանն Աթենքում հանդիպել է կազմակերպության ղեկավար Սփիրիդոն Ֆլոգաիտիսի հետ
«Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպության աջակցությունը սահմանադրական բարեփոխումներին կօգնի բարեփոխումների գործընթացն ավարտին հասցնել հաջողությամբ և եվրոպական ամենաբարձր չափանիշներին համապատասխան»,- նշված է հաղորդագրության մեջ:
Նախարար Գրիգոր Մինասյանն ու EPLO-ի ղեկավարը քննարկել են համագործակցության այլ տարբերակներ ևս, որոնք կնպաստեն ՀՀ արդարադատության համակարգի բարելավման: