«FlyOne Armenia»–ն ամենօրյա չվերթեր կիրականացնի դեպի «Շերեմետևո» օդանավակայան

«FlyOne Armenia»–ի ինքնաթիռ
Երևանից «Շերեմետևո» թռիչքների մեկնարկը կտրվի դեկտեմբերի 15–ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. «FlyOne Armenia»–ն ամենօրյա չվերթեր կիրականացնի դեպի Մոսկվայի «Շերեմետևո» միջազգային օդանավակայան։ Տեղեկությունը հայտնում է ավիաընկերության մամուլի ծառայությունը։
«Հայկական ազգային ավիաընկերությունը Մոսկվայի «Շերեմետևո» միջազգային օդանավակայանի ուղղությամբ ամենօրյա թռիչքներ կսկսի իրականացնել դեկտեմբերի 15–ից»,– նշված է հաղորդագրության մեջ:
Ավիաընկերությունն այս պահին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից Երևան–Մոսկվա–Երևան ամենօրյա չվերթեր է իրականացնում է դեպի «Վնուկովո» և «Դոմոդեդովո» միջազգային օդանավակայաններ:
Հայաստանի և Հնդկաստանի միջև ուղիղ չվերթերը կարող են մեկնարկել 2024 թվականին. ԱԳՆ