ԵՄ-ն դեմ է Գազայի սահմանների փոփոխությանը և բնակիչների վերաբնակեցմանը. Բորել

ԵՄ-ն դեմ է նաև Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի իշխանության պահպանմանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. ԵՄ-ն դեմ է Գազայի հատվածի սահմանների փոփոխության կամ հակամարտության արդյունքում անկլավից բնակիչների վտարմանը։ Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Բրյուսելում Եվրամիության երկրների արտգործնախարարների նիստից հետո, նրա խսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Ես առաջարկել եմ նախարարներին քննարկել հակամարտության կարգավորման որոշ շրջանակներ, պայմաններ (սուր փուլի ավարտից հետո,-խմբ.) ... Մեզ համար ակնհայտ է, որ չի կարելի Գազայի հատվածի տարածքների մի մասի կրճատում կամ օկուպացիա, ինչպես նաև բնակիչների վերաբնակեցում թույլ տալ», - ասել է նա:
Բորելը նաև ավելացրել է, որ ԵՄ-ն դեմ է նաև Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի իշխանության պահպանմանը, և որ աջակցում են պաղեստինյան միասնական վարչակազմին:
Հիշեցնենք՝ Իսրայելը հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից աննախադեպ մասշտաբներով հրթիռային հարձակման է ենթարկվել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևի հայտարարած «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողության շրջանակներում: Դրանից հետո կազմակերպության զինվորականները ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ, որտեղ կրակ են բացել ինչպես զինվորականների, այնպես էլ քաղաքացիական անձանց ուղղությամբ, ինչպես նաև ավելի քան 200 պատանդ վերցրել: Իսրայելում, տեղական իշխանությունների տվյալներով, զոհվել է ավելի քան 1400 մարդ, այդ թվում՝ 300 զինվորական, տուժել է ավելի քան 5000-ը:
Իսրայելի զորքը պետք է անհապաղ դուրս բերվի Գազայի հատվածից. Իրանի նախագահ
Ի պատասխան` Իսրայելի պաշտպանության բանակը Գազայի հատվածում սկսել է «Երկաթե թրեր» գործողությունը ՀԱՄԱՍ–ի դեմ։ Մի քանի օրում իսրայելցի զինվորականները վերահսկողության տակ են վերցրել Գազայի սահմանի մոտ գտնվող բոլոր բնակավայրերը։ Նրանք սկսել են ավիացիոն հարվածներ հասցնել տարածքում գտնվող օբյեկտներին, այդ թվում` քաղաքացիական։