Ասուլիս. Հայաստանում Ռուսական հումանիտար առաքելության աշխատանքը

Հարգելի գործընկերներ, մամուլի ասուլիսը տեխնիկական պատճառներով հետաձգվում է։ Օրվա ու ժամի մասին լրացուցիչ կտեղեկացնենք:
Sputnik
Ռուսական հումանիտար առաքելությունը Հայաստանի Հանրապետության տարածքում գործում է 2020 թվականից: 2023 թվականի հոկտեմբերին մատակարարվել է օգնության հերթական խմբաքանակը ՝ 16 տոննա սննդամթերք և հիգիենայի պարագաներ Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների համար։
Այս անգամ Ռուսական հումանիտար առաքելությունը Հայաստան է բերել հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատությունների համար նախատեսված ուսումնական գրականության մեծ խմբաքանակ: Ընդհանուր առմամբ կփոխանցվի ավելի քան 53 000 գիրք`դասագիրք և գեղարվեստական գրականություն ռուսերեն լեզվով։
Հրատարակությունները կհամալրեն 50 դպրոցների գրադարանային ֆոնդերը, որոնք գտնվում են ոչ միայն Երևանում, այլև երկրի հեռավոր շրջաններում:
Նախագիծն իրականացվում է ՌԴ Դաշնության խորհրդի և ԱՊՀ գործերի դաշնային գործակալության, ինչպես նաև արտերկրում բնակվող հայրենակիցների և միջազգային հումանիտար համագործակցության (Ռոսսոտրուդնիչեստվո) աջակցությամբ:
Այս ամենի մասին մանրամասն կպատմեն`
Սերգեյ Շևչուկ - Ռուսական հումանիտար առաքելության գլխավոր տնօրեն
Ելիզավետա Մակարովա - Ռուսական հումանիտար առաքելության գործադիր տնօրեն
Վադիմ Ֆեֆիլով - Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության ղեկավար
Ասուլիսը կհեռարձակվի նաև VK-ում և Rutube-ում:
Հարցերը կարող եք ուղարկել նաև v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեին, ինչպես նաև կարող եք գրել @Vardan_Aloyan Telegram ալիքով: Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35։
Հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես-կենտրոնի շենք, 4-րդ հարկ։