ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik. Վրաստանի ՆԳՆ հակաահաբեկչական կենտրոնը հայտնել է երկու օտարերկրյա քաղաքացիների ձերբակալման մասին՝ ներգաղթյալների անօրինական տեղափոխման գործի հետաքննության շրջանակներում: Այս մասին հայտնում է «Նովոստի Գրուզիան»։
Նշվում է, որ ուժայինների հատուկ գործողությունն ընթացել է Թբիլիսիի միաժամանակ երկու կետերում: Խուզարկության ժամանակ առգրավվել են պայթուցիկ նյութեր և ինքնաշեն պայթուցիկ սարքեր, տեղեկատվության փոխանցման էլեկտրոնային միջոցներ, էլեկտրաշոկեր, կեղծ արտասահմանյան անձնագրեր և «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության խորհրդանիշով դրոշ:
Ձերբակալվածների քաղաքացիությունը հետաքննության այս փուլում չի հաղորդվում:
* Ահաբեկչական կազմակերպություն, արգելված է Ռուսաստանի Դաշնությունում և մի շարք այլ երկրներում: