Թուրքիան չի կարող պայմանավորվել ԱՄՆ-ի հետ, եթե նա Գազան Իսրայելի մաս է համարում. Էրդողան

Արխիվային լուսանկար
Այս աշխարհագրության մեջ հնարավոր չէ նախաձեռնությամբ կամ ծրագրով հանդես գալ՝ շրջանցելով Թուրքիան, հայտարարել է Էրդողանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik. Գազայի վերաբերյալ Թուրքիայի և ԱՄՆ-ի պայմանավորվածությունն անհնար է, եթե Վաշինգտոնը համարի, որ դա Իսրայելի տարածքն է: Այդ մասին Էր Ռիյադից վերադառնալիս ինքնաթիռում լրագրողներին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Ամենակարևոր երկիրը, որը պետք է ակտիվանա, Ամերիկան է, որն իր ազդեցությունն ունի Իսրայելի վրա․․․ Գազան պաղեստինցի ժողովրդի հողն է։ Ամերիկան պետք է ընդունի դա։ Եթե Բայդենը մոտեցում ունի, որ Գազան պաղեստինցիների հող չէ, այլ օկուպացիոն վերաբնակիչների կամ Իսրայելի հողն է, ապա մեր պայմանավորվածությունն անհնար է»,-ասել է Թուրքիայի նախագահը։
Էրդողանը նաև հայտարարել է, որ չի զանգահարելու իր ամերիկացի գործընկեր Ջո Բայդենին՝ Գազայի իրավիճակի մասին խոսելու, քանի որ Թուրքիան «Մերձավոր Արևելքի առանցքային երկիր է»։
«Այստեղ (Թուրքիա) եկել էր ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։ Կարծում եմ՝ հիմա մեզ կընդունի Բայդենը։ Ինձ համար խելամիտ չէր լինի զանգահարել Բայդենին։ Միայն մենք չենք ասում, որ առանցքային երկիր ենք Մերձավոր Արևելքում, Արևելյան Միջերկրական ծովում և մեր տարածաշրջանում»,- նշել է նա։
Նախագահը հավելել է, որ այդ աշխարհագրության մեջ հնարավոր չէ նախաձեռնությամբ կամ ծրագրով հանդես գալ՝ շրջանցելով Թուրքիան: Նրա խոսքով՝ Անկարան լուծում ունի բոլոր ճգնաժամային տարածաշրջանների համար, «դեղատոմսեր, որոնք լիովին զերծ են ՀԱՄԱՍ-իստական դիսկուրսներից»:
ԻՀԿ ղեկավարները դատապարտել են Գազայում Իսրայելի գործողությունները
«Թուրքիան այն երկիրն է, որը խնդրի լուծման ամենաիրական առաջարկներն է անում։ Թուրքիան առանցքային երկիր է տարածաշրջանում ճգնաժամերի և խնդիրների լուծման համար»,- ընդգծել է Էրդողանը։