Սուրեն Պապիկյանը մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ

Սուրեն Պապիկյան. Արխիվային լուսանկար
Այցն աշխատանքային բնույթ է կրում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի - Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ:
Տեղեկությունը հայտնում են ՀՀ պաշտպանական գերատեսչությունից։
Հիշեցնենք, որ նախորդ անգամ Պապիկյանն աշխատանքային այցով ԱՄԷ էր մեկնել փետրվարի 18-ին` մասնակցելու միջազգային պաշտպանական համաժողովին և «Այդեքս և Նավդեքս 2023» ռազմարդյունաբերական ցուցահանդեսին։
Նա այնտեղ հանդիպել էր ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի պաշտպանական և անվտանգային համագործակցության գործակալության տնօրեն Ջիմ Հարշի, ինչպես նաև ԱՄԷ պաշտպանության պետնախարար Մոհամմադ Ահմադ ալ Բովարդիի հետ։