Սամբոյի աշխարհի առաջնությանը Հայաստանը ևս 4 մեդալ է նվաճել` 3 արծաթե և 1 բրոնզե

Սամբո
Հայաստանում անցկացվող ԱԱ–ի արդյունքում մեր երկիրն ունի 10 մեդալ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik. Երևանում ընթացող սամբոյի աշխարհի առաջնությանը Հայաստանը ևս 3 մեդալ է նվաճել։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան։
Նոյեմբերի 12-ին անցկացված մրցաշարի ընթացքում 88 կգ քաշային կարգում հանդես եկող Ավետիք Պողոսյանը, 98 կգ քաշային Դավիթ Գրիգորյանը և 79 կգ քաշային Բորիս Շատվերյանը դարձել են փոխչեմպիոններ։ Արծաթե մեդալ նոյեմբերի 11-ին էլ նվաճել էին նաև Արամ Աղաջանյանը (71 կգ) և Վահրամ Գրիգորյանը (64 կգ)։
Ավելի վաղ` ցերեկը, 71 կգ քաշային կարգում հանդես եկող Վաչիկ Վարդանյանն էլ բրոնզե մեդալ է նվաճել։
Սամբոյի առաջնությունն անցնում է բարձր մակարդակով. Շեստակովը` Փաշինյանին
Սամբոյի աշխարհի առաջնության մրցումային նախորդ օրերին Հայաստանի հավաքականի կազմում ԱԱ-ի բրոնզե մեդալակիրներ են դարձել Վահագն Չալյանը (88 կգ), Արման Ավանեսյանը(98 կգ), Սարգիս Վարդանյանը (79կգ) և Վարսիկ Գրիգորյանը (54 կգ)։
Հայաստանի հավաքականներն աշխարհի առաջնությանը մասնակցում էին Վովիկ Խոջայանի գլխավորությամբ: