ԻՀԿ ղեկավարները դատապարտել են Գազայում Իսրայելի գործողությունները

Արխիվային լուսանկար
Բանաձևում նաև նշված է Գազայի պաշարումը վերացնելու և մարդասիրական օգնությամբ ավտոշարասյունների անհապաղ անարգել մուտքն ապահովելու պահանջը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik. Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ պետությունների (ԻՀԿ) ղեկավարները Էր Ռիադում կայացած գագաթնաժողովից հետո դատապարտել են Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունը` պահանջելով դրա անհապաղ դադարեցում։ Տեղեկությունը հայտնում է «Ինտերֆաքսը»։
«Մենք դատապարտում ենք Գազայի հատվածի ուղղությամբ իսրայելական ագրեսիան և ռազմական հանցագործությունները, ինչպես նաև բարբարոսական, անմարդկային և դաժան մասսայական սպանությունները։ Դրանք իրականացվում են գաղութային օկուպացիոն կառավարության կոմղից Գազայի և Պաղեստինի ժողովրդի դեմ՝ օկուպացված Արևմտյան ափին։ Պահանջում ենք անհապաղ դադարեցնել ագրեսիան»,– ասվում է գագաթնաժողովի ամփոփիչ բանաձևում։
Այնտեղ նշվում է, որ Իսրայելի հետ խաղաղության և նորմալ հարաբերությունների հաստատման նախապայմանը նրա կողմից պաղեստինյան և արաբական բոլոր տարածքների օկուպացիայի դադարեցումն է:
Մասնավորապես, դա ենթադրում է 1967 թվականի հունիսի 4-ի սահմանների հիման վրա անկախ, լիովին ինքնիշխան պաղեստինյան պետության ստեղծում՝ Արևելյան Երուսաղեմ մայրաքաղաքով, ինչպես նաև Պաղեստինի ժողովրդի անօտարելի իրավունքների վերականգնումը, ներառյալ՝ ինքնորոշման իրավունքը՝ համաձայն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 1948 թվականի բանաձևի:
Գագաթնաժողովի մասնակիցները հայտարարել են, որ միջազգային հանրությունը պետք է սկսի լուրջ խաղաղ գործընթաց երկու պետությունների համակեցության մասին որոշում կայացնելու համար, որը բավարարում է պաղեստինցի ժողովրդի բոլոր օրինական իրավունքները։
Իսրայելի զորքը պետք է անհապաղ դուրս բերվի Գազայի հատվածից. Իրանի նախագահ
Բանաձևում նաև նշված է Գազայի պաշարումը վերացնելու և մարդասիրական օգնությամբ ավտոշարասյունների անհապաղ անարգել մուտքն ապահովելու պահանջը:
Բացի այդ, ԻՀԿ-ի անդամները կոչ են արել բոլոր երկրներին «դադարեցնել զենքի և զինամթերքի արտահանումը օկուպացիոն իշխանություններին», որոնք օգտագործվում են պաղեստինցի ժողովրդին սպանելու, քաղաքացիական ենթակառուցվածքները ոչնչացնելու համար։
Հավելենք, որ կազմակերպությանն անդամակցում է 55 իսլամական երկիր։