ԵՄ-ն չի կարողանա Ռուսաստանին դուրս մղել Կենտրոնական Ասիայից և Անդրկովկասից․ ՌԴ ԱԳՆ

Սերգեյ Լավրով. Արխիվային լուսանկար
Նշված տարածաշրջաններում գործընկերներն ու դաշնակիցները քաջ գիտակցում են, որ Ռուսաստանը չի վերանա, ընդգծել է ՌԴ արտգործնախարարը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի - Sputnik. Եվրամիությունը չի թաքցնում Ռուսաստանին զսպելու և Կենտրոնական Ասիայից և Անդրկովկասից դուրս մղելու իր մտադրությունները, սակայն ոչինչ չի ստացվի։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռուստալրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Եվրամիությունը չի թաքցնում մեզ ամեն կերպ զսպելու, Կենտրոնական Ասիայից, Անդրկովկասից դուրս մղելու իր մտադրությունները։ Դա չի ստացվի: Մենք այստեղ ենք պատմականորեն, ոչ մի տեղ չենք անհետանալու։ Մեր գործընկերները, դաշնակիցները դա շատ լավ գիտեն»,-ասել է Լավրովը։
Լրագրողը նրան խնդրել է մեկնաբանել արևմտյան ԶԼՄ-ների հայտարարություններն այն մասին, որ «Ղազախստանը ՌԴ-ի հետնաբակն է», ի պատասխան Լավրովն ընդգծել է, որ հարցը ոչ միայն հրապարակումներն են, այլև որոշ արևմտյան առաջնորդները, որոնք «իրենց բավական լկտի արտահայտություններ են թույլ տալիս»: