ԶԼՄ–ների ներկայացուցիչներն այցելել են ՀՀ հարավարևմտյան սահմանագոտի. լուսանկարներ

Sputnik Արմենիայի լրագրող Դավիթ Գալստյանը ՀՀ հարավարևմտյան սահմանագոտում
Ջերմուկ քաղաքում ԶԼՄ ներկայացուցիչների հետ հանդիպմանը քննարկվել են ապատեղեկատվության դեմ պայքարին առնչվող մի շարք հարցեր:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարությունում հավատարմագրված ԶԼՄ ներկայացուցիչներն այցելել են ՀՀ հարավարևմտյան սահմանագոտի՝ տեղում ծանոթանալու սահմանային և թիկունքային պահպանության տեղամասերում իրականացվող ամրաշինական և ինժեներական լայնածավալ աշխատանքների ընթացքին: Տեղեկությունը հայտնում է ռազմական գերատեսչության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Ջերմուկ քաղաքում տեղի է ունեցել ԶԼՄ ներկայացուցիչների հանդիպումը ՊՆ մամուլի քարտուղարի հետ, քննարկվել են ապատեղեկատվության դեմ պայքարին, նաև համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:
Аккредитованные в МО РА представители СМИ посетили пограничную зону Армении, чтобы на месте ознакомиться с ходом широкомасштабных укрепительных и инженерных работ и занялись практическими занятиями с боевой стрельбой
ԶԼՄ ներկայացուցիչների այցը ՀՀ հարավարևմտյան սահմանագոտի
Բանակային կորպուսի հրաձգարաններից մեկում լրագրողների համար կազմակերպվել է նաև մարտական հրաձգությամբ գործնական պարապմունք:
Аккредитованные в МО РА представители СМИ посетили пограничную зону Армении, чтобы на месте ознакомиться с ходом широкомасштабных укрепительных и инженерных работ и занялись практическими занятиями с боевой стрельбой
ԶԼՄ ներկայացուցիչների այցը ՀՀ հարավարևմտյան սահմանագոտի
Թիրախներն անվրեպ խոցած լրագրողներին բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սասուն Բադասյանը պարգևատրել է պատվոգրերով: