Վթար «Երևան պարկի» մոտ. մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց

Nissan-ի վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. Այսօր՝ նոյեմբերի 11-ին, մոտոցիկլետի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Երևանում: Կա տուժած։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
«Ժամը 10:50-ի սահմաններում Մոնթե Մելքոնյան փողոցում՝ «Երևան պարկի» դիմաց, բախվել են 21-ամյա Վահե Սարգսյանի վարած «Nissan Tida» մակնիշի ավտոմեքենան, և 30-ամյա Ալեն Աֆրիկյանի վարած մոտոցիկլետը»,–գրում է կայքը:
Բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է և մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում, մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն:
Մոտոցիկլավարը եղել է սաղավարտով:
Առինջ գյուղում ավտոմեքենան շրջվել է ձորը. վարորդի կինը մահացել է հիվանդանոցում
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Nissan-ի վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: