Վահագն Չալյանը բրոնզե մեդալ նվաճեց սամբոյի աշխարհի առաջնությունում

Սամբոյի աշխարհի առաջնությունը մեկնարկել է Երևանում նոյեմբերի 10-ին և կավարտվի նոյեմբերի 12-ին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. Վահագն Չալյանը 88 կգ քաշային կարգում բրոնզե մեդալ նվաճեց Երևանում ընթացող սամբոյի առաջնությունում։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան։
Ավելի վաղ Վահագն Չալյանը մեկնարկային գոտեմարտում հաղթել էր վրացի մրցակցին, այնուհետև առավելության հասել տաջիկ մրցակցի նկատմամբ և դուրս եկել կիսաեզրափակիչ, որտեղ հանդիպել է Ժալամբեկ Ասիմբեկովին (Ղրղզստան)։
Մրցավարն ազդարարում է Վահրամ Գրիգորյանի հաղթանակը
Հայաստանի ևս երկու ներկայացուցիչներ՝ Արամ Աղաջանյանը (71 կգ) և Վահրամ Գրիգորյանը (64 կգ), նվաճեցին աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգրեր։
Արամ Աղաջանյան
Աղաջանյանը կիսաեզրափակիչում կհանդիպի ՖԻԱՍ-ը ներկայացնող Ուլադժիլով Սայապինին։
Արամ Աղաջանյանը
Ավելի վաղ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրներ էին դարձել 54 կգ քաշային Վարսիկ Գրիգորյանը, Արման Ավանեսյանը (98 կգ) և Սարգիս Վարդանյանը (79 կգ):
Հավելենք, որ սամբոյի աշխարհի առաջնությունը մեկնարկել է Երևանում նոյեմբերի 10-ին և կավարտվի նոյեմբերի 12-ին: