Սարալանջի ճանապարհի մի հատվածն ու թունելը մի քանի օր փակ են լինելու

Խոսքը Մյասնիկյան պողոտան Սարալանջի պողոտային կապող թունելի մասին է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. Երևանում ժամանակավորապես փակ կլինի Սարալանջի ճանապարհի մի հատվածը։ Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
«Դեֆորմացիոն կարերի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 10-ից մինչև նոյեմբերի 13-ը՝ ժամը 06:00-ն, փակ է լինելու Սարալանջի պողոտա – Արմենակյան փողոց խաչմերուկից մինչև Սարալանջի պողոտան Հերացու փողոցին կապող ճանապարհահատվածը»,–հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
Կարմիրով նշված է ճանապարհի այն հատվածը, որը փակ է լինելու
Հաղորդագրության մեջ նշվում է, որ փակ է լինելու նաև Մյասնիկյան պողոտան Սարալանջի պողոտային կապող թունելը:
Երթևեկության կարգը կփոխվի Ավետիսյան – Վաղարշյան փողոցների խաչմերուկում և Սաֆյան անցուղում