ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. «Ռուսական մարդասիրական առաքելությունը» Հայաստանի դպրոցների համար դասագրքերի մեծ խմբաքանակ է բերել։ Այս մասին տեղեկանում ենք Հայաստանում Ռուսական տան Telegram ալիքից։
Հանրապետության ուսումնական հաստատություններին կազմակերպությունն ավելի քան 53 000 գիրք կփոխանցի։ Խմբաքանակը ներառում է ինչպես ուսումնական, այնպես էլ գեղարվեստական գրականություն։
Գրքերը կհամալրեն 50 դպրոցների գրադարանային ֆոնդը։ Ընդ որում, ինչպես Երևանում, այնպես էլ Արարատի, Կոտայքի, Գեղարքունիքի, Շիրակի, Լոռու, Արմավիրի, Սյունիքի և Տավուշի մարզերում։ Կրթական հաստատություններ գրքերի փոխանցումը նախատեսվում է ավարտել մինչև նոյեմբերի վերջ։
Նվիրատվությունն իրականացվելու է «Ռուսական մարդասիրական առաքելության» կրթության աջակցման ծրագրի շրջանակում։ Նախագիծն իրականացվում է ՌԴ դաշնային խորհրդի նախաձեռնությամբ, Ռոսսոտրուդնիչեստվոյի հետ միասին։