«ՄՏՍ Հայաստանը» կվաճառվի կիպրական «Ֆեդիլքո Գրուպ Լիմիրիդ» ընկերությանը

Որոշման նախագծում նշվում է, որ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը և Ազգային անվտանգության ծառայությունը գործարքի կնքման վերաբերյալ առարկություններ չունեն:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ–ն կվաճառվի կիպրական «Ֆեդիլքո Գրուպ Լիմիրիդ» ընկերությանը։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ հանրային ծառայությունները կարգավոր հանձնաժողովից։
Հանձնաժողովից նշում են, որ «ՄՏՍ–Հայաստան» ՓԲԸ–ն նոյեմբերի 3–ին դիմել է հանձնաժողով՝ տեղեկացնելով, որ Կիպրոսում գրանցված «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերությունը ցանկանում է «Արամայո Ինվեսթմենթս Լիմիթեդ» ընկերությունից ձեռք բերել բաժնետոմսերի 100 տոկոսը:
Որոշման նախագծում նշվում է, որ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը և Ազգային անվտանգության ծառայությունը գործարքի կնքման վերաբերյալ առարկություններ չունեն:
«Նկատի ունենալով, որ «ՄՏՍ–Հայաստան»–ը և վերջինիս ներկայիս բաժնետիրական շղթայում ընդգրկված կազմակերպությունները պատկանում են ռուսական «Մոբիլնիե Տելեսիստեմի» հանրային բաժնետիրական ընկերությանը, նշված գործարքի կնքման արդյունքում «ՄՏՍ–Հայաստան»–ը այլևս չի հանդիսանալու «ՄՏՍ խմբի» մասնակից»,– նշված է հանձնաժողովի հրապարակման մեջ։
Հանձնաժողովը «ՄՏՍ–Հայաստան»–ի վաճառքի մասին որոշումը կհրապարակի նոյմեբերի 15–ի նիստում, ըստ որի` ընկերության բաժնետոմսերի 100%–ը կանցնի «Ֆեդիլքո Գրուպ Լիմիրիդ» ընկերությանը։
Հիշեցնենք, որ 2023 թ. ապրիլին ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովն արգելել էր «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերությանը ձեռք բերել «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ–ի բաժնետոմսերը: Գործարքի դեմ էր հանդես եկել նաև ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը` նշելով, որ գործարքը վնասում է կամ կարող է վնասել ՀՀ պետական շահերը ու ազգային անվտանգությունը։
«ՄՏՍ Հայաստան» ընկերությունը չի վաճառվի