Միավորելով գիտությունն ու արվեստը․ աշխարհի գիտնականները ՀՌՀ-ում անցկացրին USERN վեհաժողովը

Վեհաժողովի կազմկոմիտեի ներկայացուիչ Ռոքսանա Զախարյանը ընդգծեց USERN–ի կարևոր դերը որպես կարևոր գործոն փորձառու գիտնականների և երիտասարդ մասնագետների համագործակցության հարցում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի - Sputnik. USERN-2023 (Գիտական կրթության և հետազոտությունների համաշխարհային ցանց) միջազգային վեհաժողովն անցկացվեց Հայ-ռուսական համալսարանում նոյեմբերի 8-10–ը և հավաքեց ավելի քան 200 մասնակցի ամբողջ աշխարհից։ Այս տարի մեծածավալ գիտական միջոցառումը կրում էր «Գիտության և արվեստի միասնություն․ ուժ հանուն խաղաղության» խորագիրը, հայտնում է համալսարանի մամուլի կենտրոնը։
«Վեհաժողովը միավորում է ամբողջ աշխարհի գիտնականներին՝ նպատակ ունենալով օգտագործել գիտության զարգացումը խաղաղության և առաջընթացի համար, առաջատար ռուսաստանցի գիտնականները ևս ակտիվ մասնակցություն են ունենում։ Նման մեծ միջոցառման անցկացման հարթակն իսկապես ապացույց է այն ճանաչման, նորարարությունների, որոնք ձեռք են բերվել ՀՌՀ-ում, ինչի շնորհիվ բուհի անունը հնչում է ոչ միայն ԱՊՀ տարածքում, այլև դրա տարածքից դուրս», - նշել է ՀՌՀ միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Սերգեյ Կապինոսը։
USERN-ի խորհրդատվական խորհրդի և քաղաքականության մշակման հարցերով խորհրդի անդամ, պրոֆեսոր Նիմ Ռեզայիի խոսքով՝ հենց գիտության և արվեստի համակցությունը կօգնի պատանի սերնդին ավելի լավ ապագա ունենալ։
USERN վեհաժողովի մասնակիցներ
«Մենք ծանր ժամանակներում ենք ապրում, երբ ամբողջ աշխարհն անարդար քաղաքական հակամարտությունների է ենթարկվում, սակայն USERN միավորումը հանդես է գալիս որպես ոչ պետական և ոչ քաղաքական կազմակերպություն», - ասել է Ռեզային։
Նշվում է, որ վեհաժողովի շրջանակում անցկացվել է նկարչության միջազգային փառատոն, որտեղ իրենց աշխատանքներն են ներկայացրել 3-18 տարեկան փոքրիկ և պատանի նկարիչները։ Վեհաժողովի ծրագրում ներառված էին լիագումար սեկցիաներ, արտ-ներկայացումներ, թատերական բեմադրություններ։
Երևանում «Էդուարդ Փաշինյան – 100» խորագրով գիտաժողով կկայանա
Հիշեցնենք, որ USERN-ը բացառիկ գիտական հարթակ է, որը միավորում է աշխարհի 600 առաջատար գիտնականների, այդ թվում՝ Նոբելյան մրցանակի և Աբելի մրցանակի դափնեկիրների։ USERN-ի՝ «Գիտություն առանց սահմանների» կարգախոսի ներքո վեհաժողովն ամեն տարի անցկացվում է գիտական կենտրոններում ամբողջ աշխարհով։