ԼՂ–ում պայթյունի հետևանքով մահացածների ընտանիքներին կհատկացվի 200 000–ական դրամ. «Փաստ»

Թե ինչպես և երբվանից է Երևանի քաղաքապետարանը սկսելու տրամադրել այդ գումարը, դեռ հայտնի չէ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. Երևանի քաղաքապետարանը որոշում է կայացրել Ստեփանակերտ–Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում` բենզինի պահեստում պայթյունի հետևանքով մահացածների ընտանիքներին հատկացնել 200–հազարական դրամ: Տեղեկությունը հայտնում է «Փաստ» թերթը` հղում անելով իր աղբյուրներին։
Հայտնել ենք, որ սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտի մոտակայքում գտնվող բենզինի պահեստում տեղի ունեցավ ուժեղ պայթյուն` դառնալով բազմաթիվ զոհերի ու վիրավորների պատճառ։ Արցախի բուժհաստատություններից Հայաստան է տեղափոխվել 349 բուժառու, որոնց մեծ մասը` ծանր և ծայրահեղ ծանր վիճակում։
«Թե ինչպես և երբվանից է քաղաքապետարանը սկսելու տրամադրել այդ գումարը` մեր աղբյուրի փոխանցմամբ` պարզ կլինի առաջիկա օրերին»,– նշում է լրատվամիջոցը:
Բենզինի պահեստում ուժեղ պայթյունի հետևանքով, նախնական տվյալներով, զոհվել է մոտ 220 մարդ: ՀՀ քննչական կոմիտեն ևս հստակ տվյալ չունի, քանի որ պատկերն անընդհատ փոխվում է:
Խուճապ է եղել, խախտել են կանոնները. Շահրամանյանը` վառելիքի պահեստի պայթյունի մասին