ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դեսպաններն այցելել են Մատենադարան։ Տեղեկությունը հրապարակված է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի ֆեյսբուքյան պաշտոնական էջում։
«Դիվանագիտական առաքելության առաջնորդները Մատենադարանի տնօրենության ուղեկցությամբ շրջել են թանգարանում, ծանոթացել մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, եղել են վերականգնման բաժնում և արխիվային վավերագրերի պահոցում»,– նշված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը և տնօրենի տեղակալ Վահե Թորոսյանը հյուրընկալել են ՀՀ–ում Չեխիայի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպաններ Պետր Պիրունչիկին, Բոլատ Իմանբաևին, Պավել Չեպլակին։
Դեսպանների հետ քննարկվել են համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները։