Հայաստանում ինտերնետ հասանելիության խնդիր կա. «Թիմ Տելեկոմ Արմենիա»

Ընկերությունից վստահեցնում են, որ իրականացնում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ խնդիրը հնարավորինս արագ լուծելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. Միջազգային կապուղիների խափանման պատճառով «Թիմ Տելեկոմ Արմենիան» այսօր ինտերնետ հասանելիության խնդիր ունի։ Տեղեկությունը հրապարակված է ընկերության ֆեյսբուքյան պաշտոնական էջում։
«Տեղեկացնում ենք, որ մեր տեխնիկական թիմը միջազգային գործընկերների հետ իրականացնում է անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ խնդիրը հնարավորինս արագ լուծելու համար»,– նշված է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ սոցցանցերի օգտատերերը նշել են, որ ինտերնետ կապի խնդիր կա նաև «Ucom» կապի օպերատորի ցանցում։
Երևանը պետք է միանա Սևծովյան մալուխի նախագծին. Միրզոյանը` ԵՄ էներգետիկ անվտանգության մասին