Եվս մեկ փոխչեմպիոն ունենք. Վահրամ Գրիգորյանն արծաթ նվաճեց սամբոյի աշխարհի առաջնությունում

Սամբոյի աշխարհի առաջնությունը մեկնարկել է Երևանում նոյեմբերի 10-ին և կավարտվի նոյեմբերի 12-ին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik Վահրամ Գրիգորյանը 64 կգ քաշային կարգում արծաթե մեդալ նվաճեց Երևանում ընթացող սամբոյի առաջնությունում։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան։
Հիշեցնենք` ավելի վաղ սամբոյի աշխարհի առաջնությունում արծաթե մեդալ էր նվաճել 71 կգ քաշային Արամ Աղաջանյանը, բրոնզե մեդալակիրներ էին դարձել 88 կգ քաշային Վահագն Չալյանը, 54 կգ քաշային Վարսիկ Գրիգորյանը, Արման Ավանեսյանը (98 կգ) և Սարգիս Վարդանյանը (79 կգ):
Հավելենք, որ սամբոյի աշխարհի առաջնությունը մեկնարկել է Երևանում նոյեմբերի 10-ին և կավարտվի նոյեմբերի 12-ին: