ԵՄ–ն պետք է պատրաստ լինի փոխհատուցել Կիևին տրվող ԱՄՆ օգնությունը, եթե այն կրճատվի. Բորել

Gallup ընկերության` ավելի վաղ անցկացրած հետազոտությունը վկայում է, որ ամերիկացիների ավելի քան 40 տոկոսն այն կարծիքին է, որ ԱՄՆ–ն չափազանց շատ բան է անում Ուկրաինայի համար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. Եվրամիության երկրները պետք է պատրաստ լինեն փոխհատուցել ԱՄՆ–ի կողմից Ուկրաինային տրամադրվող օգնությունը, եթե այն կրճատվի։ Այս մասին այսօր հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը:
«Եվրոպացիները, որոնք ունեն անհրաժեշտ միջոցներ, պետք է պատրաստ լինեն շարունակելու Ուկրաինային ցուցաբերվող աջակցությունը և ստանձնել ԱՄՆ–ի պարտավորությունը, քանի որ նրանց աջակցությունը, մեծ հավանականությամբ, կկրճատվի»,– հայտարարել է նա` ելույթ ունենալով Եվրոպական սոցիալիստների կուսակցության կոնգրեսում:
Ռուսաստանն ավելի վաղ նոտա էր հղել ՆԱՏՕ–ի երկրներին Ուկրաինային զենք մատակարարելու համար։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ ցանկացած բեռ, որը սպառազինություն է պարունակում Ուկրաինայի համար, կդառնա օրինական թիրախ Ռուսաստանի համար:
Բորելը Իսրայելի և Պաղեստինի ԱԳ նախարարներին հրավիրել է ԵՄ նախարարական հանդիպմանը
ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ի երկրները «կրակի հետ են խաղում»՝ զենք մատակարարելով Ուկրաինային։ Լավրովը նաև հայտարարել է, որ ԱՄՆ–ն և ՆԱՏՕ–ն ուղղակիորեն մասնակցում են Ուկրաինայի հակամարտությանը, այդ թվում՝ ոչ միայն զենքի մատակարարմամբ, այլև Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի և այլ երկրների տարածքներում կադրերի պատրաստմամբ:
Gallup ընկերության` ավելի վաղ անցկացրած հետազոտությունը վկայում է, որ ամերիկացիների ավելի քան 40 տոկոսն այն կարծիքին է, որ ԱՄՆ–ն չափազանց շատ բան է անում Ուկրաինայի համար: Իսկ ամերիկացի գործարար և միլիարդատեր Իլոն Մասկը կարծում է, որ ԱՄՆ–ն առաջին հերթին պետք է լուծի երկրի խնդիրները, այլ ոչ թե աջակցի Ուկրաինային:
Բորելը նախատեսում է շուրջ 5 մլրդ եվրոյի ռազմական օգնություն համաձայնեցնել Կիևի համար