ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. Արամ Աղաջանյանը 71 կգ քաշային կարգում արծաթե մեդալ նվաճեց Երևանում ընթացող սամբոյի առաջնությունում։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան։
Աղաջանյանը կիսաեզրափակիչում հանդիպել է ՖԻԱՍ-ը ներկայացնող Ուլադժիլով Սայապինին։
Նշենք, որ եզրափակիչ փուլի ուղեգիր է նվաճել նաև Վահրամ Գրիգորյանը (64 կգ)։
Հիշեցնենք` ավելի վաղ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրներ էին դարձել 88 կգ քաշային Վահագն Չալյանը, 54 կգ քաշային Վարսիկ Գրիգորյանը, Արման Ավանեսյանը (98 կգ) և Սարգիս Վարդանյանը (79 կգ):
Հավելենք, որ սամբոյի աշխարհի առաջնությունը մեկնարկել է Երևանում նոյեմբերի 10-ին և կավարտվի նոյեմբերի 12-ին: