Ո՞ր երկրներից կարող է ռազմաքաղաքական օգնություն ստանալ Հայաստանը. GALLUP-ի հարցումը

Հարցումն անցկացվել է նոյեմբերի 1-4–ը, դրան մասնակցել է 1100 մարդ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. Հայաստանը ռազմաքաղաքական օգնություն կարող է ստանալ Ֆրանսիայից։ GALLUP միջազգային ասոցիացիան հերթական հարցման արդյունքներով այսպես են կարծում հարցված 1100 մարդկանց 41.1%–ը։ Այս մասին հրավիրված ասուլիսում հայտարարեց « GALLUP International association»-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ–ի տնօրեն Արամ Նավասարդյանը:
Նրա խոսքով` 2023 թվականի հունիսի համեմատ (19,6 %) այս ցուցանիշն աճել է երկու անգամ։ Նավասարդյանը դա բացատրում է Հայաստան–Ֆրանսիա համագործակցության ամրապնդմամբ։
Ըստ հարցման` Ռուսաստանի Դաշնությունից ռազմաքաղաքական օգնություն ստանալու ակնկալիքները զգալիորեն նվազել են` կազմելով 14.4 %։ Մինչդեռ 2023 թվականի հունվարին այս ցուցանիշը եղել է 30,0 %։
Ապատիա և հիասթափություն. քաղաքագետը վերլուծում է GALLUP–ի հարցման արդյունքները
Իրանից ռազմաքաղաքական օգնության ակնկալիք ունեն հարցվածների 18.7%–ը։ 2023 թվականի հունվարի համեմատ (40,1 %) այս ցուցանիշն ավելի քան երկու անգամ նվազել է:
ԱՄՆ-ից ռազմաքաղաքական օգնություն ստանալու հավանականությունը կազմում է 23 %, Հնդկաստանից` 21,3 %, Չինաստանից` 1.8 %
Հարցվածների 15,7%–ը գտնում է որ չկան երկրներ,որոնցից արժե ռազմաքաղաքական օգնություն ակնկալել։ Այս ցուցանիշը 2023 թվականի հունիսին եղել է 35,8%։
Ինչ վերաբերում է հարցին, թե որ երկիր կամ երկրներ պետք է ուղղվի Հայաստանի ինտեգրման վեկտորը, հարցվածների 40 %–ը կարծում են, որ ՀՀ–ն պետք է ունենա հավասար հարաբերություններ ազդեցության կենտրոնների հետ։
Նիկոլ Փաշինյանի խոսքերին չի վստահում քաղաքացիների 67 տոկոսը. GALLUP–ի վերջին հարցումները
17%–ը գտնում է, որ Հայաստանի ինտեգրման վեկտորը պետք է ուղղված լինի Եվրամիություն,
14 %–ը` որ այն պետք է ուղղել դեպի ՌԴ։
Հայաստանի ինտեգրման վեկտորի ճիշտ ուղղությունն ԱՄՆ–ն է համարում հարցվածների 13, Իրանը` 4.8 %–ը։
Հավելենք, որ հարցումն անցկացվել է նոյեմբերի 1-4–ը։