Տխուր եմ, սիրեցի Հայաստանն ու հայերին. ՀՀ–ում Ճապոնիայի դեսպանը` Նարեկ Մկրտչյանին

Մասանորի Ֆուկուշիման ու Նարեկ Մկրտչյանը
ՀՀ ԱՍՀ նախարարը հուշադրամ է հանձնել Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Ճապոնիայի դեսպանին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. Ճապոնիայի կառավարությունը պատրաստակամ է շարունակել անհրաժեշտ աջակցություն տրամադրել ԼՂ–ից բռնի տեղահանված անձանց։ Այս մասին աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիման։
Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱՍՀ նախարարության մամուլի ծառայությունը։
«Ես իսկապես տխուր եմ հեռանալու համար, քանի որ սիրեցի Հայաստանն ու հայ ժողովրդին։ Ճապոնիայի համար Հայաստանը կարևոր գործընկեր է, և Ճապոնիայի կառավարությունը պատրաստակամ է շարունակել անհրաժեշտ աջակցություն տրամադրել նաև ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց»,- նշել է դեսպանը։
Նախարարը շնորհակալություն է հայտնել Ֆուկուշիմային աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում արդյունավետ համագործակցության ու նախարարության բազմաթիվ ծրագրերում ներգրավման համար։
«Կարևորում ենք Ձեր պաշտոնավարման տարիներին ունեցած սերտ համագործակցության դերը, և լիահույս ենք, որ առկա նախադրյալները թույլ կտան համագործակցությունը շարունակել նույնքան արդյունավետ»,- նշել է նախարարը։
Նարեկ Մկրտչյանը նաև հուշադրամ է հանձնել Ֆուկուշիմային` սոցիալական աջակցության ոլորտում արդյունավետ համագործակցության և պարբերաբար ցուցաբերած աջակցության համար։
Մասանորի Ֆուկուշիման ու Նարեկ Մկրտչյանը