Սամբոյի աշխարհի առաջնություն. Վարսիկ Գրիգորյանը բրոնզե մեդալ է նվաճել

Արխիվային լուսանկար
Սամբոյի աշխարհի առաջնությունը մեկնարկել է Երևանում նոյեմբերի 10-ին և կավարտվի նոյեմբերի 12-ին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի - Sputnik. 54 կգ քաշային Վարսիկ Գրիգորյանը Սամբոյի աշխարհի առաջնությունում բրոնզե մեդալ է նվաճել։
Մեկնարկային գոտեմարտում Գրիգորյանը զիջեց ռումինացի մրցակցին, իսկ քանի որ վերջինս հասավ եզրափակիչ, հայ սամբիստուհին հնարավորություն ստացավ պայքարել բրոնզե մեդալի համար:
Վարսիկ Գրիգորյան
Սփոփիչ գոտեմարտում Գրիգորյանը հաղթեց ուկրաինացի Սնեժանա Պլիշին, իսկ մեդալի համար գոտեմարտում ուժեղ գտնվեց բուլղարացի Տանյա Ռադուլովայից:
Ավելի վաղ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրներ էին դարձել Արման Ավանեսյանը (98 կգ) և Սարգիս Վարդանյանը (79 կգ):
Հավելենք, որ սամբոյի աշխարհի առաջնությունը մեկնարկել է Երևանում նոյեմբերի 10-ին և կավարտվի նոյեմբերի 12-ին: