Նիկոլ Փաշինյանը Փարիզում հանդիպել է Միջազգային քրեական դատարանի դատախազի հետ

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Միջազգային քրեական դատարանի դատախազ Քարիմ Ա. Խանի հետ
Զրուցակիցները քննարկել են միջազգային արդարադատությանը և իրավունքին վերաբերող հարցեր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Փարիզի խաղաղության համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Միջազգային քրեական դատարանի դատախազ Քարիմ Ա. Խանի հետ:
Տեղեկությունը հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։
Զրուցակիցները քննարկել են միջազգային արդարադատությանը և իրավունքին վերաբերող հարցեր, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հանդիպել էր ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ'Բրայենի հետ։