Իրանը կապ չունի Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմաբազաների վրա իրականացված հարձակման հետ. Իրվանի

Հոկտեմբերի 17-ից Իրաքում և Սիրիայում ԱՄՆ ուժերը 46 անգամ հարձակման են ենթարկվել, տուժել է 56 մարդ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. Իրանը կապ չունի Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում ԱՄՆ ռազմաբազաների վրա իրականացված հարձակումների հետ։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ–ում Իսլամական Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրվանին։
Մերձավոր Արևելքի հակամարտությունն ազդել է գազի շուկայի վրա. Եգիպտոսի նախկին արտգործնախարար
Ավելի վաղ Պենտագոնի մամուլի քարտուղարի տեղակալ Սաբրինա Սինգհը հայտարարել էր, որ հոկտեմբերի 17-ից ԱՄՆ ուժերը 46 անգամ հարձակման են ենթարկվել Իրաքում և Սիրիայում, 56 մարդ է տուժել։ Ամերիկացի պաշտոնյայի խոսքով` ռազմաբազաները գնդակոծության են ենթարկվել հրթիռների և հարվածային անօդաչուների կիրառմամբ։
«Իրանն առնչություն չունի Մերձավոր Արևելքի տարածաշրջանում ամերիրկյան զորքերի և ռազմաբազաների վրա իրականացրած որևէ հարձակման հետ», – ասել է Իրվանին։
Նա հավելել է, որ հարձակումներին կարող են առնչություն ունենալ Մերձավոր Արևելքի այլ ուժեր` ընդգծելով, որ եթե պաղեստինա–իսրայելական հակամարտությունը շարունակվի, պատերազմը կարող է տարածվել ամբողջ տարածաշրջանի վրա։
Իրանը հերքել է իր մասնակցությունը Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմակայանների վրա հարձակումներին