Հարցվածների ավելի քան 50%-ը չի վստահում Փաշինյանին. GALLUP

Նիկոլ Փաշինյան
« GALLUP International association»–ը հարցում է անցկացրել պարզելու համար, թե բնակչության քանի տոկոսն է վստահում ՀՀ վարչապետին, ինչպես են գնահատում պետական կառույցների գործունեությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. Հայաստանում հարցվածների ավելի քան 50%-ը չի վստահում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Այս մասին հրավիրված ասուլիսում հայտարարեց « GALLUP International association»-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը:
Նրա խոսքով` հարցումն անցկացվել է նոյեմբերի 1-4–ը, որին մասնակցել է 1100 մարդ։
Հարցին, թե որքանով եք վստահում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, 20,4 %-ը նշել է, որ լիովին վստահում են, 13,2%-ը նշել են, որ ավելի շուտ վստահում են, 18,6 %-ը նշել են, որ ավելի շուտ չեն վստահում, 35,5 %–ը նշել են, որ ընդհանրապես չեն վստահում, իսկ 12,3 %-ը դժվարացել են պատասխանել։
Անդրադառնալով ՀՀ նախագահի, ՀՀ ազգային ժողովի, ՀՀ կառավարության և ՀՀ վարչապետի գործունեությունը վերաբերող հարցին, մեծ մասը հավանություն չեն տվել նրանց գործունեությանը։
Հարցվածների 32,4 %-ը նշել է, որ հավանություն է տալիս ՀՀ վարչապետի գործունեությանը, իսկ 52,6 %-ը հավանություն չի տվել։
29,1 %-ը նշել է, որ հավանություն է տալիս ՀՀ կառավարության գործունեությանը, 57,7%-ը հավանություն չի տվել։ ՀՀ ազգային ժողովի գործունեությանը հավանություն է տվել հարցվածների միայն 22,2%-ը, մինչդեռ 64,2 %-ը նշել է, որ հավանություն չեն տալիս։ ՀՀ նախագահի գործունեությանը հավանություն է տալիս հարցվածների 23,0 %-ը, հակառակ կարծիքն ունի 53,7%-ը։