ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանցի և ուկրաինացի սամբիստները Երևանում կայանալիք աշխարհի առաջնությունում ռուս և ուկրաինացի սամբիստների միջև ձեռքսեղմում չի լինի։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են Սամբոյի միջազգային ֆեդերացիայի (FIAS) գործադիր կոմիտեից։ Բացի այդ,բելառուսցի և ուկրաինացի մարզիկների միջև ևս ձեռքսեղմում չի լինի։ Այս որոշումն ընդունվել է FIAS -ի գործադիր կոմիտեի նիստում։
«FIAS - ի գործադիր կոմիտեի որոշման համաձայն՝ 2023 թվականի սամբոյի աշխարհի առաջնությունում (Հայաստան, Երևան) չեն կիրառվի FIAS - ի սամբոյի միջազգային կանոնների 24.2 և 24.6 հոդվածները (ձեռքսեղմման մասով) Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի, կամ Բելառուսի Հանրապետության և Ուկրաինայի հավաքականի մարզիկների միջև մենամարտերից առաջ և հետո», - հայտնել են FIAS-ում:
Հավելենք, որ սամբոյի աշխարհի առաջնությունը մեկնարկել է Երևանում նոյեմբերի 10-ին և կավարտվի նոյեմբերի 12-ին: