Երևանում փոշու պարունակությունը դարձյալ գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

«Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ–ը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը նոյեմբերի 2-8-ն ընկած ժամանակահատվածում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. Երևանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը նոյեմբերի 2-8-ը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ Տեղեկությունը հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ–ը։
«Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում, Արաբկիրում՝ նոյեմբերի 8-ին, Նոր Նորքում՝ նոյեմբերի 5-ին և 7-ին»,– նշված է հաղորդագրության մեջ։
Ազոտի և ծծմբի երկօքսիդների պարունակություննները չեն գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում ևս Երևանում` հատկապես Կենտրոն վարչական շրջանում, մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել էր սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։
Երևանում փոշու ամպեր առաջացրած շինարարները պետք է տուգանվեն. Ավինյան