ԵՄ ուսումնական առաքելությունը 30 հազար զինվոր է պատրաստել Ուկրաինայի համար. աղբյուր

Զինվորականներ
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը ԵՄ երկրների պաշտպանության նախարարներին առաջարկել է ավելացնել ուկրաինացի զինվորականների թիվը եվրոպական վարժական առաքելության շրջանակում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. ԵՄ ուսումնական առաքելությունն արդեն 30 հազար զինվոր է պատրաստել Ուկրաինայի համար, պետք է պատրաստվեն ևս 10 հազարը։ Տեղեկությունը հայտնել է բարձրաստիճան աղբյուրը։
«Մենք արդեն հասել ենք նախապես սահմանված 30 հազար պատրաստված զինվորականների առավելագույն նպատակին, պետք է պատրաստենք ևս տասը հազարը»,-ասել է նա:
Բորելը նախատեսում է շուրջ 5 մլրդ եվրոյի ռազմական օգնություն համաձայնեցնել Կիևի համար
Այս տարվա օգոստոսին ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել էր, որ ԵՄ երկրների պաշտպանության նախարարներին առաջարկել է մինչև տարեվերջ ավելացնել ուկրաինացի զինվորականների թիվը եվրոպական վարժական առաքելության շրջանակում` 30 հազարից հասցնելով 40 հազարի:
ԵՄ-ն դժվար թե մինչև 2024 թվականի մարտը Կիևին 1 մլն արկ տրամադրի