ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանն ու Ղազախստանը դեմ են աշխարհում ներքաղաքական կայունությունը խաթարելու փորձերին։ Այս մասին ասվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` Աստանա կատարած այցի արդյունքում երկու երկրների նախագահների ընդունած համատեղ հայտարարության մեջ։
«Դաշնակցային արտաքին և պաշտպանական քաղաքականության հունով աջակցել խաղաղության, հավասար և անբաժանելի անվտանգության միջազգային ճարտարապետությանը, ինչպես նաև միմյանց՝ դեմ հանդես գալով ներքաղաքական կայունությունը խաթարելու փորձերին», – ասվում է փաստաթղթում։
Հայտարարության մեջ նշվում է, որ երկու երկրները պաշտպանելու են ՄԱԿ–ի կանոնակարգի նպատակների և սկզբունքների անշեղ կատարումը, նպաստելու են կազմակերպության դերի ամրապնդմանը միջազգային խաղաղության պահպանման հարցերի լուծման գործում։