«Ռաֆահ» անցակետը փակ է անվտանգության նկատառումներով. Իսրայելի ԱԳՆ

«Ռաֆահ» անցակետ
Իսրայելի արտգործնախարարության ներկայացուցիչը մեկնաբանել է օտարերկրյա քաղաքացիների Գազայի հատվածից տարհանելու ձգձգումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. Գազայի հատվածի և Եգիպտոսի միջև գտնվող «Ռաֆահ» հսկիչ անցակետը, որը նախատեսված է տարհանման և մարդասիրական օգնության համար, ժամանակ առ ժամանակ փակվում է անվտանգության նկատառումներից ելնելով: ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում այս մասին ասել է Իսրայելի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լիոր Հայաթը։
«Անվտանգության նկատառումներից ելնելով՝ «Ռաֆահ» սահմանային անցակետը ժամանակ առ ժամանակ փակվում է», - ասել է Հայաթը՝ մեկնաբանելով Գազայի հատվածից օտարերկրյա քաղաքացիներին տարհանելու ձգձգումները:
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։
Հոկտեմբերի 27–ի երեկոյան իսրայելական ուժերը մտել են Գազայի հատված։ Իսրայելն ավիահարվածներ է հասցնում օդից, ծովից և ցամաքից։
Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 10,3 հազարը, տուժել է ավելի քան 25 հազար մարդ։