Պետք է վերականգնել այրվող կամուրջները. Ֆոկինը` երևանյան հյուրախաղերի մասին

Վալերի Ֆոկին
Ալեքսանդրինյան թատրոնի գեղարվեստական ղեկավարն ընդգծում է, որ 257–ամյա թատրոնում կան ավանդույթներ, որոնք պետք է պահպանվեն, միաժամանակ դրանք պետք է հարմարեցվեն այսօրվա իրողություններին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. Մշակույթի գործիչները պետք է վերականգնեն այն կամուրջները, որոնք այրում են քաղաքական գործիչները։ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում «Ամուսնություն» ներկայացումից առաջ այս հայտարարությունն արեց Ալեքսանդրինյան թատրոնի գեղարվեստական ղեկավար, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Վալերի Ֆոկինը։
Վալերի Ֆոկին
Երևանի միջազգային թատերական փառատոնի ծրագրի շրջանակում նոյեմբերի 9-12-ը Հայաստանում անցկացվում են Ռուսաստանի ազգային դրամատիկական թատրոնի (Ալեքսանդրինյան թատրոն) օրեր։ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի բեմում նոյեմբերի 9-ին և 10-ին կցուցադրվեն Նիկոլայ Գոգոլի «Ամուսնություն» տրագիկոմեդիան, իսկ նոյեմբերի 12-ին՝ թատերախմբի գլխավոր ռեժիսոր Նիկիտա Կոբելևի «Արարածը» ներկայացումը, որի հիմքում Ֆյոդոր Սոլոգուբի «Փոքրիկ դևը» վեպն է։
Նրա խոսքով` այն ներկայացումները, որոնք կխաղան Երևանում, ցուցադրում են թատրոնի ներկայիս գեղարվեստական դեմքը։ Ալեքսանդրինյան թատրոնը 257 տարեկան է, և կան ավանդույթներ, որոնք պետք է պահպանվեն, բայց միաժամանակ դրանք պետք է հարմարեցվեն այսօրվա իրողություններին։
«Ես արդեն 20 տարի ղեկավարում եմ թատրոնը։ Իհարկե, այսօր ամեն ինչ փոխվել է ։ Դուք շատ լավ հասկանում եք, որ եթե թատրոնի տարիքը երևա բեմում, ապա դա կործանում է նշանակում։ Ուստի մեր խնդիրն է չհամապատասխանել այդ մեծ տարիքին», - ընդգծեց Վալերի Ֆոկինը։
Հայտնի են «Հայկական Ռոմանսիադա» 4–րդ ամենամյա մրցույթի հաղթողները
Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում բացվեց նաև ցուցահանդես, որը Ալեքսանդրինյան թատրոնը պատրաստել է Սանկտ Պետերբուրգի թատերական և երաժշտական արվեստի թանգարանի հետ համատեղ։ Ցուցահանդեսում ներկայացված են գեղարվեստական դեկորատիվ նախագծեր, որոնք կյանքի են կոչվել Ալեքսանդրինյան թատրոնի բեմում լեգենդար ռեժիսորների, թատրոնի և ոչ միայն թատրոնի արտիստների, այդ թվում` Բորիս Կուստոդիևի, Վլադիմիր Դմիտրիևի, Մոիսև Լևինի, Ալեքսանդր Բենուայի կողմից:
1 / 3

Սունդուկյանի անվան թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը և Ալեքսանդրինյան թատրոնի տնօրեն Սերգեյ Եմելյանովը շրջում են Ալեքսանդրինյան թատրոնի դեկորացիաների նմուշների ցուցահանդեսում

2 / 3

Ալեքսանդրինյան թատրոնի դեկորացիաների նմուշների ցուցահանդես

3 / 3

Ալեքսանդրինյան թատրոնի դեկորացիաների նմուշների ցուցահանդես

Երևանում խաղալը յուրօրինակ քննություն է մեզ համար. Ալեքսանդրինյան թատրոնի տնօրեն