Փաշինյանն այսօր Փարիզում կհանդիպի Մակրոնի հետ

Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը Գրանադայում
Աշխատանքային այցի ընթացքում Փաշինյանին ուղեկցում է նրա տիկինը՝ Աննա Հակոբյանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Փարիզում կհանդիպի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ աշխատանքային այցի ընթացքում Փաշինյանին ուղեկցում է նրա տիկինը՝ Աննա Հակոբյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետը նոյեմբերի 10-ին Փարիզում կմասնակցի «Խաղաղության 6-րդ համաժողով»-ին: Այն անցկացվելու է նոյեմբերի 10-11-ը։
Համաժողովի բանախոսներն են լինելու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, Փարիզի «Խաղաղության համաժողովի» նախագահ Անխել Գուրիան և մի շարք այլ պետությունների, միջազգային կազմակերպությունների, ՀԿ–ների ղեկավարներ և ներկայացուցիչներ։
Բանախոսների թվում ընդգրկված է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Մակրոնն օրեր առաջ հայտարարել էր, որ համաժողովի ընթացքում քննարկվելու է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը, ինչպես նաև Իսրայել–ՀԱՄԱՍ պատերազմի հետ կապված տիրող իրավիճակը։