Նարեկ Մկրտչյանը հանդիպել է ՀԲ տարածաշրջանային տնօրենի և Հայաստանի գրասենյակի ղեկավարի հետ

Համաշխարհային բանկի ներկայացուցիչը վստահություն է հայտնել, որ ՄՍԾ նոր ու տեխնիկապես հագեցած տարածքային կենտրոնները կշարունակեն տրամադրել առավել որակյալ սոցիալական ծառայություններ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ ՀՀ միասնական սոցիալական ծառայության 34 տարածքային կենտրոններից 31-ի շինվերանորոգման աշխատանքներն ավարտված են։ Այս մասին ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ ՄկրտչյանըՀամաշխարհային բանկի մարդկային կապիտալի զարգացման գծով Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Միխալ Ռուտկովսկիի և ՀԲ Հայաստանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատի հետ հանդիպման ժամանակ։
«Դա հնարավորություն է ընձեռել քաղաքացիներին մատուցվող անհրաժեշտ ծառայությունները դարձնել ավելի համակարգված ու օպերատիվ»,–ասել է նա։
Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ արդարադատության նախարարությանը
Միխալ Ռուտկովսկին իր հերթին դրական է գնահատել նախարարության հետ համագործակցությունը։ Նա վստահություն է հայտնել, որ ՄՍԾ նոր ու տեխնիկապես հագեցած տարածքային կենտրոնները կշարունակեն տրամադրել առավել որակյալ սոցիալական ծառայություններ։
Մկրտչյանը ներկայացրել է նաև ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցությանն ուղղված միջոցառումները։
Նախարարը շեշտել է, որ տեղահանվածների առաջնային կարիքների բավարարման նպատակով ՀՀ կառավարությունը շարունակում է իրականացնել համապատասխան միջոցառումներ, որոնք հնարավորություն կտան մեղմել առկա ֆինանսական խնդիրները։
Համաշխարհային բանկի լոգիստիկ ինդեքսում Հայաստանը 97-րդն է 139 երկրների շարքում
Այս համատեքստում դիտարկվել է նաև տեղահանված անձանց մասնագիտական ուսուցման և զբաղվածության ապահովմանն ուղղված համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները։
Հանդիպման ավարտին ՀԲ ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել քննարկել և իրականացնել համատեղ ծրագրեր՝ մարդկային կապիտալի զարգացման ուղղությամբ։