Մակունցը Քերոլայն Քոքսի հետ քննարկել է ՀՀ-ում առկա անվտանգային և հումանիտար իրավիճակը

ԱՄՆ–ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հյուրընկալել է Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակությանը
Դեսպանը երախտագիտություն է հայտնել բարոնուհուն ժամանակակից հայոց պատմության ամենադժվար պահերին հայ ժողովրդի կողքին լինելու համար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի — Sputnik. ԱՄՆ–ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հյուրընկալել է Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակությանը։ Տեղեկությունը հայտնում է ԱՄՆ–ում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջը։
«Հանդիպման մասնակիցները տեսակետներ են փոխանակել Հայաստանում և տարածաշրջանում առկա անվտանգային և հումանիտար իրավիճակի վերաբերյալ»,–ասված է հաղորդագրության մեջ:
Դեսպան Մակունցը երախտագիտություն է հայտնել տասնամյակներ շարունակ բարոնուհու կողմից ամբողջ աշխարհում իրականացվող մարդասիրական և քարոզչական աշխատանքի և հատկապես ժամանակակից հայոց պատմության ամենադժվար պահերին հայ ժողովրդի կողքին լինելու համար:
Հիշեցնենք, որ Քերոլայն Քոքսը բազմիցս այցելել է Արցախ և Հայաստան։ Նրա վերջին այցը ՀՀ այս տարվա սեպտեմբերի 15–ին էր։
Արցախի թեմի առաջնորդը Քերոլայն Քոքսի հետ խոսել է պատմամշակութային հուշարձանների ճակատագրից