ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. Երևանի Կիևյան կամրջի տակ 24-ամյա տղայի դի են հայտնաբերել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
«Երեկվանից սկսված որոնողական աշխատանքների արդյունքում այսօր` ժամը 12:20-ի սահմաններում, Կիևյան կամրջի տակ՝ մասամբ անանցանելի վայրում, հայտնաբերվել է Երևանի բնակիչ 24-ամյա Ղուկաս Ղ.-ի դին»,–գրում է կայքը։
Փրկարարները մեծ դժվարությամբ, ճոպանի և պատգարակի միջոցով դին մոտեցրել են դիատարին:
Ըստ նախնական տեղեկությունների՝ երիտասարդ տղան կամրջից նետվել է և ինքնասպան եղել: Դեպքի փաստով Մալաթիայի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: