ՀՀ պաշտպանության փոխնախարարն ու Իտալիայի ԶՈւ ԳՇ պետն այցելել են Եռաբլուր

ՀՀ պաշտպանության փոխնախարարն ու Իտալիայի ԶՈւ ԳՇ պետն այցելել են Եռաբլուր
Ասրյանի ուղեկցությամբ Ջուզեպպե Կավո Դրագոնեի գլխավորած պատվիրակությունն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը համագործակցությանն առնչվող հարցեր է քննարկել աշխատանքային այցով ՀՀ-ում գտնվող Իտալիայի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, ծովակալ Ջուզեպպե Կավո Դրագոնեի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը։
«Նախանշվել են 2024 թվականի ընթացքում Իտալիայի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության զինված ուժերի միջև համագործակցության ուղղությունները»,–նշված է հաղորդագրության մեջ։
Ասրյանի ուղեկցությամբ Ջուզեպպե Կավո Դրագոնեի գլխավորած պատվիրակությունն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն։ Նրանք հարգանքի տուրք են մատուցել հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին։
Հիշեցնենք՝ այսօր ավելի վաղ Դրագոնեի գլխավորած պատվիրակությանն ընդունել էր ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
ՀՀ պաշտպանության փոխնախարարն ու Իտալիայի ԶՈւ ԳՇ պետն այցելել են Եռաբլուր
ՀՀ պաշտպանության փոխնախարարն ընդունել է Իտալիայի պատվիրակությանը