ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի — Sputnik. ՀՀ կառավարությունը Ասիական զարգացման բանկից 60 մլն 90 հազար եվրո վարկ կվերցնի Երևանում նոր ավտոմայրուղու կառուցման համար: Վարկի ստորագրման մասին որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Ծրագրի նպատակն է կառուցել ճանապարհ, որը կմիացնի Իսակովի և Արշակունյաց պողոտաները և կդառնա մայրաքաղաքի հարավային և հյուսիսային շրջանները կապող ևս մեկ երթուղի: Ճանապարհն այնուհետև կմիանա Մոնթե Մելքոնյան պողոտային, որն Իսակովի պողոտան կապում է Աջափնյակ վարչական շրջանի հետ:
Այսպիսով, կստեղծվի Շենգավիթ և Էրեբունի թաղամասերից դեպի Աջափնյակ և Արաբկիր տանող արագընթաց մայրուղի։
Շինարարության շրջանակներում Հրազդան գետի վրա կկառուցվի նոր կամուրջ։