ՀԱՊԿ գագաթնաժողովին Փաշինյանի մասնակցության մասին որոշում դեռ չի կայացվել. Կոստանյան

ՀԱՊԿ անդամ երկրների դրոշները. Արխիվային լուսանկար
ԱԳ փոխնախարարը նշեց, որ Երևանը չի քննարկում ՀԱՊԿ կազմակերպությունից դուրս գալու հնարավորությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. Նոյեմբերի 23-ին Մինսկում ՀԱՊԿ գագաթնաժողովին Փաշինյանի մասնակցության մասին որոշում դեռ չի կայացվել։ Լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը։
«Երբ որ լինի որոշում դրա մասին հանրությունը կտեղեկանա։ Տեսականորեն հնարավոր է և մասնակցել և չմասնակցել»,–ասաց փոխնախարարը։
Նա միևնույն ժամանակ հավելեց, որ Երևանը չի քննարկում ՀԱՊԿ կազմակերպությունից դուրս գալու հնարավորությունը, և նման իրավական պրոցես այս պահին չկա։