ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik․ Wildberries առցանց առևտրի միջազգային հարթակում ներկայացված ոգելից խմիչքների վաճառքն արդեն հասանելի կլինի նաև Հայաստանի տարածքի գնորդներին։ Տեղեկությունը հայտնում է Wildberries-ի մամուլի ծառայությունը։ Հաճախորդները կկարողանան պատվիրել գինիներ, վիսկի, ռոմ և տարատեսակ ալկոհոլային խմիչքներ։
Նշվում է, որ ալկոհոլային խմիչքներ արտադրողների ու դիստրիբյուտորների շրջանակն ու թիվը մշտապես կավելանա։
Հարթակում ներկայացված կլինեն ինչպես տեղական արտադրողներն ու դիստրիբյուտորները, այնպես էլ այլ երկրների խոշոր մատակարարները:
Այս բաժնից գնումներ կատարելու համար պարտադիր է լինելու նշել գնորդի տարիքը, պատվերը ստանալիս էլ գնորդը պետք է ներկայացնի անձը հաստատող փաստաթուղթ:
Նշենք, որ Հայաստանում Wildberries հարթակն աշխատում է 2018 թվականից, 2021 թվականին արդեն բացվել են պատվերների տրամադրման գործընկեր կետերը, ուղղակի վաճառքները մեկնարկել են 2022 թվականի վերջին։