Երևանում ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանն անցկացնելու համար 120 մլն դրամ կհատկացվի

Ավելի վաղ որոշվել էր նստաշրջանն անցկացնել Սամարղանդում, սակայն 2023 թ. փետրվարին Ուզբեկստանի կառավարությունը չեղյալ հայտարարեց այդ որոշումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի — Sputnik. ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում 120 մլն դրամ է հատկացրել ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանը Երևանում անցկացնելու համար: Նիստը տեղի կունենա նոյեմբերի 18–25–ը:
Ավելի վաղ որոշվել էր, որ այն պետք է կայանար Սամարղանդում, սակայն 2023 թ. փետրվարին Ուզբեկստանի կառավարությունը չեղյալ էր հայտարարել այդ որոշումը։ Դրանից հետո ԵԱՀԿ–ում ՀՀ պատվիրակության ղեկավար Սարգիս Խանդանյանն առաջարկել է նստաշրջանը տեղափոխել Երևան: Առաջարկն ընդունվել է:
ԵԱՀԿ ԽՎ–ն ընդունել է ՀՀ պատվիրակության բոլոր առաջարկները. Սարգիս Խանդանյան
Նստաշրջանի շրջանակներում ՀՀ կժամանեն 57 երկրների պատվիրակություններ, կքննարկվեն նաև Հարավային Կովկասում անվտանգության հետ կապված հարցեր:
Նիստի անցկացման համար կհատկացվի մոտ 145 մլն դրամ, որից նշված 120 միլիոնը կտրամադրվի ՀՀ կառավարության, իսկ մնացածը` ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի բյուջեից: